Գեղարքունիքի մարզում այս տարի անասնակերը սակավ է
SocietyԳեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն քսան օր է, ինչ ընթանում են ասնասնակերի բերքահավաքի աշխատանքները: Առայժմ հնձվում են ցանովի խոտհարքերը եւ արտերի միջնակները, որտեղից ստացված բերքը նկատելիորեն սակավ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հնձված տարածքների միջին բերքատվությունը չի գերազանցում 1-1,5 տոննան, իսկ բնական խոտհարքերի 1 հեկտարից միջինը սպասվում է մինչեւ կես տոննա բերք: Անասնակերի սակավության հիմնական պատճառը տեւական երաշտն է: «Շատ անհաջող տարի է անասնակերի կուտակման համար: Բնական խոտհարքերում մոտ երկու անգամ նվազ բերք է հավաքվում, իսկ բնական խոտհարքերում առավել անմխիթար վիճակ է, շատ տարածքներ արդեն խանձվել են արեւից: Բանն այնտեղ է հասել ,որ մարդիկ ճարահատ հնձում են ճանապարհների եզրերին աճած խոտը, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ լրացնել անասնակերի պակա սը»,-նշեց վարչության պետը: Հուլիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 3 հազար տոննա անասնակեր: