Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ

Society

Պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, Մարսելի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հնարավորություն է` քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Մարսելի միջև ձևավորված արդյունավետ գործակցությունից` Ժան-Կլոդ Գոդենը շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: «Ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող մեր համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է ընդլայնում գործակցության շրջանակները, ինչն, անշուշտ, Ձեր հետևողականության ու համագործակցության պատրաստակամության շնորհիվ է: Եվ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ ցանկացա, որ Դուք` որպես պատվավոր հյուր, Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը, լինեք մեր` մարսելցիներիս կողքին: Այսօր մենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում երկուստեք ծրագրեր ենք իրականացում, որոնք իսկապես արդյունավետ են ու հաջողված: Վստահ եմ նաև, որ մենք կարողանալու ենք համատեղ ուժերով կյանքի կոչել նախանշված բոլոր ծրագրերը»,- նշել է Մարսելի քաղաքապետը:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ որպես պատվավոր իրեն հրավիրելու և ջերմ հյուրընկալության համար, ապա նաև Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի ողջ ժողովրդին՝ ընդգծելով, որ մեծ սիրով է ընդունել տոնակատարություններին մասնակցելու գործընկերոջ հատուկ հրավերը:

«Ինձ համար պատիվ է խորհրդանշական այս օրը լինել մեր բարեկամների կողքին ու միասին նշել ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը խորհրդանշող տոնը: Անցած երկու տասնամյակները բոլոր մակարդակներում ու ոլորտներում, լինի դա քաղաքական կանոնավոր երկխոսություն, ապակենտրոնացված համագործակցություն, տնտեսական, մշակութային, կրթական, թե այլ բնագավառներ, նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ: Եվ այդ համատեքստում ես իսկապես կարևորում ու բարձր եմ գնահատում Երևանի և Մարսելի միջև բարեկամությունն ու գործընկերային հարաբերությունները: Մեր համագործակցության հենց սկզբից մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ մեր երկու բարեկամ քաղաքների բնակիչների» ,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ ֆրանսիական քաղաքներից Մարսելն առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում, քանի որ այն ֆրանսիական առաջին քաղաքն էր, որ ընդունեց Մեծ եղեռնից մազապուրծ հայերին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք:

«Պատահական չէ, որ հայկական արմատներ ունեցող Ֆրանսիայի գործիչներից շատերի կյանքը և գործունեությունը կապված է հենց Մարսելի հետ: Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ հայ-ֆրանսիական ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում մեծ է նաև Ֆրանսիայի և մասնավորապես Մարսելի հայ համայնքի ներդրումը: Օգտվելով առիթից՝ իմ և բոլոր երևանցիների անունից երախտագիտություն եմ հայտնում ձեզ, բոլոր մարսելցիներին, ինչպես նաև ֆրանսիական ողջ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Հայաստանում առանձնակի բարձր ենք գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- նշել է Երևանի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Մարսելի գործընկերոջը՝ երկու քաղաքների միջև կապերիամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live