Ի՞նչն է միավորել Արփիին, Միհրանին, Ավետին և Սիլվա Հակոբյանին (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը:
Սեպտեմբերից «Առաջին ալիքի» եթերում կլինի «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը, որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Արդեն նկարահանվել է հեռուստանախագծի առաջին հաղորդաշարը, որի հյուրերն են «Ֆուլ հաուս» սիթքոմի սիրված դերասաններ Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը և երգչուհի Սիլվա Հակոբյանը:
Վերջիններս իրենց միկրոբլոգներում տեղադրել են լուսանկարներ նկարահանման տաղավարից:

