Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարին գերեց Սերգեյ Փարաջանովի ազատասեր և ըմբոստ ոգին
CultureԲանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարին գերեց Սերգեյ Փարաջանովի ազատասեր և ըմբոստ ոգին: Իր տպավորություններով անձամբ Ասադուզաման Նուռը լրագրողների հետ կիսվեց հուլիսի 14-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցելության ժամանակ: «Նա անկախության և ազատ մտածելակերպի խորհրդանիշն էր, ինչը ես բարձր եմ գնահատում: Որպես արվեստագետ, ես լավ եմ հասկանում խոսքի և մտքի ազատության կա րևորությունը և նա ցանկանում էր այդպիսին լինել, սակայն նրան թույլ չէին տալիս: Մարդկությունը մեծ դժբախտություն ապրեց, երբ կորցրեց Փարաջանովի պես ազատասեր արվեստագետի»,- ասաց Ասադուզաման Նուռը:
Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարը հավելեց, որ Փարաջանովի ոճը բավականին արտասովոր է և նա անչափ հետաքրքրված է ուսումնասիրելու հայ ռեժիսորի ֆիլմերը:
Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարը, ով Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը կայուն զարգացման գործում» 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, հուլիսի 12-ին հանդիպել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: