Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
SocietyՀանրապետության տարածքում hուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորի նգի պետական ծառայությունից, oդի ջերմաստիճանը հուլիսի 15-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 16-19-ին կնվազի 4-5աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +37 աստիճան, հուլիսի 16-17-ին՝ +34, հուլիսի 18-ին՝ +32, հուլիսի 19-ին՝ +31 աստիճան:
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: