Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ վարչապետն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ հուլիսի 14-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հպարտությամբ եմ նշում, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ վստահության վրա կերտված հարաբերություններն այսօր արդարացիորեն բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ, իսկ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են պատմամշակութային բազմադարյա կապերով: Մեր երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որի վառ դրսևորումն են հանդիսանում մեր նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը և ինտենսիվ փոխշփումները:

Հայ-ֆրանսիական օրինակելի համագործակցության հերթական ապացույցն էր նաև  վերջերս Ֆրանսիա կատարած իմ աշխատանքային այցը, որի ընթացքում մեր պատվիրակությունն արժանացավ ամենաջերմ ընդունելության, ինչի համար ցանկանում եմ վերստին անկեղծ  երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի վարչապետին և իշխանություններին:

Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Շուրջ 23 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում  էլ ավելի են սերտացել միջխորհրդարանական կապերը, նշանակալիորեն ընդլայնվել է  ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային միավորների միջև,  Լիոնում և  Մարսելում բացվել  են Հայաստանի գլխավոր հյուպատոսություններ, աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և   գիտակրթական ոլորտներում,  երկու տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն է մեկնարկել Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության  լավագույն հարթակներից է հանդիսանում նաև Ֆրանկոֆոնիան, որին Հայաստանն անդամակցում է արդեն երեք տարուց ի վեր:

Նշված  ձեռքբերումների մեջ, անկասկած, իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում և Ֆրանսիայում գործող երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, պարոն դեսպան, և Ֆրանսիայի դեսպանության անձնակազմին ձեր պատասխանատու առաքելության համար` միտված հայ-ֆրանսիական համագործակցության էլ ավելի  ընդլայնմանը:

Չեմ կարող չնշել նաև այն կարևորությունը, որ հատկացնում է Հայաստանը  Ֆրանսիային` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք  բարձր ենք գնահատում  Ֆրանսիայի կողմից ներդրվող հետևողական ջանքերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման:

Համոզված եմ, որ Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը կհարատևեն` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են մեր բարեկամության ամրապնդման գործում:  Եզրափակելով խոսքս` մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նորանոր ձեռքբերումներ»:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live