Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Արսեն Լևոնյանը:
-Արսեն գրեթե բոլոր հեռուստատեսությունները արդեն պատրաստվում են նոր եթերաշրջանին, հետաքրքիր է՝ հեռուստադիտողը Ձեզ կտեսնի՞ նոր եթերաշրջանում:
-Ես չգիտեմ: Հրավերներ կան, բայց ես դեռ չգիտեմ կլինեն համագործակցություններ, թե ոչ:
-Մինչ այս հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում «Արմենիա TV»-ի եթերում, առաջիկայում հնարավո՞ր հեռուստատեսային փոփոխություն:
-Նախ ասեմ, որ ինձ համար դա շատ ապուշ մոտեցում է, մենք մի երկրում ենք ապրում, և արտիստի համար տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է խաղում:
-Այսինքն դուք երբևէ նման խնդրի առաջ չե՞ք կանգնել:
-Մարդկանց մոտ վերջին շրջանում դերասանը հարգանքի չի արժանանում, չեմ հասկանում դրա խնդիրը որն է, կոնկրետ ինձ մոտ նման բաներ չկան, ես որտեղ կուզեմ, այնտեղ էլ կաշխատեմ, կարող եմ անգամ միաժամանակ մի քանի հեռուստաընկերությունում աշխատել, ինձ ոչ մեկ չի կարա առնի: Իմ առջև նման սահմանափակում ոչ մեկ չի կարող դնել, ինձ իմանալով ոչ մեկ նման բան չի էլ առաջարկի:
Շարունակությունը` այստեղ
