Քրեակատարողական ծառայությունում համակարգային բարեփոխումները կլինեն շարունակական
SocietyՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում հուլիսի 15-ին անցկացվել է ընդայլնված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր,տրվել են գնահատականներ ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Հատկապես կարևորելով վերջիններս՝ Արթուր Օսիկյանը նշել է, որ համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու քրեակատարողական ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Չեն անտեսվել նաև քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ-