Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
SocietyԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրել է ԱՀՀ առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԱՄՆ-ում անցկացվող միջոցառումներին։