Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները կարգելվեն օրենքով

Society

Հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով:

«Որևէ երկրում աբորտների օրենսդրական լուրջ սահմանափակումներ մտցնելը աբորտների վիճակագրության վրա որևէ էական փոփոխություն չի բերել, աբորտների թիվը դրանից չի պակասում: Պակասում են միայն անվտանգ աբորտները ու ավելանում են ոչ անվտանգ աբորտները, արդյունքում ավելանում է մայրական մահացությունը». այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը:

Խոսելով հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին՝ նա, մասնավորապես, նշեց «Ես չեմ կարծում, որ այս փոփոխությամբ մենք էականորեն ոչ լիբերալ ենք դարձնում մեր օրենսդրությունը: Բայց եկեք չբացառենք, որ շատ ավելի ռադիկալ փոփոխություններ կարող են առաջարկվել, քանի որ օրենքը դեռ գտնվում է ԱԺ-ում: Պետք է թույլ չտալ էական սահմանափակումներ մտցվեն»:

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնք առաջարկվում են օրենքի նախագծում. «Օրենքի ընդունումից հետո կինը պետք է գրավոր դիմում ներկայացնի հղիության արհեստական ընդհատում կատարելու համար, ինչը մինչ այժմ չի եղել: Նաև շատ կարևոր փոփոխություն է դիմումից հետո կնոջը 3 օր ժամանակ տրամադրելը, որը ոչ միայն ուղղված է սեռով պայմանավորված աբորտների, այլև ընդհանրապես աբորտների նվազեցմանը: Բժիշկը այդ ընթացքում պետք է տրամադրի խորհրդատվություն՝ հոգեբանական, սոցիալական, փորձի բացատրել, որ կնոջ արգանդում զարգանում է մի էակ, որը գոյության իրավունք ունի»:

Այն հարցին, թե ինչպես է վերահսկվելու օրենքի կիրառումը, Գայանե Ավագյանը պատասխանեց. «Ունենք Առողջապահության նախարարության հատուկ ստորաբաժանում՝ առողջապահական պետական տեսչություն, որի հիմնական գործառույթը օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողություն սահմանելն է»:

Խոսելով հնարավոր խախտումների ու կոռուպցիոն ռիսկերի ավելացման մասին՝ Գայանե Ավագյանն ասաց, որ դրանք չեն բացառվում, քանի որ կիրառողները մարդիկ են, բայց կան վերահսկման շատ լուրջ մեխանիզմներ. «Այստեղ մի մարդ չէ, կա վերահսկողություն բաժնի վարիչի, տնօրինության, հաշվապահության կողմից: Բացի այդ՝ բժիշկները օրենքով նախատեսված գործողությունները չկատարելու, այսինքն, եթե գրավոր չնշեն դիմումի մասին բժշկական փաստաթղթերում, չանեն խորհրդատվություն, հետաբորտային խորրդատվություն, իրենց վարչական իրավախախտման համար կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 80-100-ապատիկի չափով, ինչը, կարծում եմ, բժիշկների համար խիստ զսպանակող մեխանիզմ կլինի»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ անկախությունից ի վեր երկու անգամ նվազել է ծնելիությունը ու ուրախալի փաստ է, որ երեք տարում կարողացանք հասնել խնդրի առնչությամբ որոշակի գործողությունների:

Անժելա Պողոսյան

 
Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community