Հալեպում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի նիստը
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմինն անցնող օրերին Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու «Սուրենյան» դահլիճում նիստ է գումարել: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի ֆեյսբուքյան էջից: Նիստը նախագահել է Բերիո թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգսյանը, Հայ Կաթողիկ առաջնորդ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանը և Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը:
Նիստի հիմնական թեման էր լսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի գործունեությունը և առաջիկա ծրագրերը Սիրիայի տարածքում: Հալեպում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող մարմնի ատենապետներից Ժիրայր Ռեիսյանը ժողովում ներկայացրել է մինչև այժմ տեղի ունեցած 30-ից ավելի տարբեր միջոցառումներ, ինչպես նաև առաջիկա օրերին Հալեպում տեղի ունենալիք տարբեր միջոցառումների հայտագրերը: Նիստին ներկայացվել է նաև գործադիր մարմնի կողմից հատուկ պատրաստված տեղեկագիր և մեկական օրինակ հանձնվել է համաjնքապետերին, կազմակերպություններին ու երկու բարեգործական միություններին:
Տ. Արմաշ Նալբանդյանը նույնպես ներկայացրել է Դամասկոսում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ու առաջիկա ծրագիրը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի տնօրեն Ավո Գաթրջանը հակիճ ներկայացրել է մինչև այժմ տարված աշխատանքներն ու Հալեպի պատերազմական թեժ պայմաններում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի տեղեկատվական աղբյուրը, որը մինչև օրս կատարված ձեռնարկնեը հաղորդակցական դժվարին պայմաններում տարածում է աշխարհին: