Ոսկու հանքանյութ գողանալու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա տղամարդ
SocietyՍոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշից դուրս գալուց, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 14-ին՝ ժամը 18:05-ին, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 26-ամյա Վարդան Պ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վարդան Պ.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքախորշ էր գնացել հանքանյութ գողանալու, հետագայում այն մշակելու եւ ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: