Վերելակներում տեղադրված տեսախցիկները նկարահանել են գողություն կատարելու մեջ կասկածվողին
SocietyՀՀ ոստիկանությունը փնտրում է հուլիսի 11-ին երկու բնակարաններից գողություն կատարելու մեջ կասկածվող տղամարդուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մաշտոցի բաժնում մեկ օրում գողության երկու նմանատիպ դեպքի մասին տեղեկություն է ստացվել: Վերելակներում տեղադրված տեսախցիկները նկարահանել են գողություն կատարելու մեջ կասկածվող տղամա րդուն:
Ոստիկանությունը խնդրում է տեսանյութում պատկերված անձին ճանաչելու կամ նրա մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: ՀՀ ոստիկանությունը նաև երաշխավորում է տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը: