Yerevan, 21.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոտնձգություն պետության ու ժողովրդի դեմ

Blog

Հովհաննես Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն մոտ երկու ամիս է՝ որոշ, մեղմ ասած, հակաազգային տարրեր իրենց հիմնական քննարկման թեման են դարձրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և, որ ամենազզվելին է, նրա ընտանիքը: Իհարկե, դա սրբապղծություն է, կեղտոտ ու լկտի քայլ հայի ու նրա ընտանիքի նկատմամբ: Սակայն ավելի շատ անդրադառնանք դրդապատճառներին, հետո այդ ներկայացված նյութերին: 

Այն որ այս երկրում ամենաաշխատող կառույցը բանակն է, դա փաստ է, և այդ փաստը բազմիցս ներկայացվել է ոչ թե զինվորականության, այլ անկախ մարդկանց կողմից: Թող չնեղանան մեր երկրի այլ գերատեսչությունները, բայց դա ճշմարտություն է:
Բանակի հիմնական ֆունկցիաների կատարումը միայն սահմանում ամեն օր հաղթանակ տանելու փաստով չէ որ ապացուցվում է: Դա աքսիոմատիկ է և դա չընդունողը միայն թուրքն է: Բանակը նաև ամենակայացած կառույցն է այլ հիմքերով: Փաստ է, որ բանակում կոռուպցիան, գողությունը, թալանը քչացել են, ու այն գունագեղ վերնագրերով նյութեր հրապարակողներին խորհուրդ կտայինք հիշել երկու կարևորագույն իրողություն. բանակի ղեկավարությունը երբեք էլ չի ասել որ անօրինականություն առհասարակ չկա, դրանց ուղղակի համեմատության մեջ է հարկավոր նայել և երկրորդ մի հատ հիշեք ձեր իսկ նշած թերությունները, մի տաս տարի առաջ՝ ինչ մակարդակի էին: Ի դեպ, այս առումով Արմինեյի վկաներին հատուկ հիշեցում. ձեր ծառայած ժամանակ ինչ վիճակ էր ու հիմա ինչ՝ համեմատե՞լ եք: Ուրեմն զինվորի ու սպայի ինքնասպանության մասին, որ խոսում եք, հիշում ե՞ք տարեկան քանի տասնյակ էր լինում այն ժամանակ ու հիմա քանի դեպք է լինում, բարոյականություն ունեցեք մի հատ խոստավանեք ինքներդ ձեզ:

Մի տաս տարի առաջ որքա՞ն էիք գրում այս գեներալի, այն գնդապետի անօրինականությունների մասին, հատկապես զորամասերից դուրս այս կամ այն քաղաքացիական հիմնարություններում: Հիմա հրամանատարներ ու գեներալներ են նշանակում, որոնց ոչ միայն չեք ճանաչում, այլ փորում փորում ոչ մի դեպք չեք գտնում, որով նրանց անունը հոլովված լինի: Արդեն երկու տարի է ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում բանակում զոհերի քանակը տասնյակ անգամ իջել է, իսկ դուք դեռ բղավում եք դրա մասին ու անամոթաբար չեք ասում օրինակ. «Այո թվերը փոքրացել են հարգելի բանակ, դրա համար Ձեզ շնորհակալություն, սակայն դեռ մահեր կան և դա ողբալի է»: Իհարկե, որ այդպես ասեք ամեն ինչ այդքան վատ չի երևա, դուք էլ չեք կարող պատվերի համար գումար ստանալ, իսկ մարդիկ կհասկանան, որ մեծ տեղաշարժ կա, որ նախարարը և հազարավոր սպաներ իրենց տունը, տեղը թողած գործ են անում՝ ի տարբերություն շատերի: 

Եվ այսպես բանակի ցանկացած ենթաոլորտում` զինակոչ, կադրային հարցեր, մատակարարումներ և այլն և այլն, կան թերություններ, բայց համակարգային խնդիրները մեջքը կոտրված է: Բայց դուք ձեր փոքրհոգությամբ ու գրպանահատությամբ զուտ զրպարտություն ու թույն չեք ներարկում, դուք մեր ապագան եք վտանգում: Ասածս հիմնավորեմ փաստերով: 

Գաղտնիք չէ, որ բանակը այսօր կամաց-կամաց դառնալով մեր երկրի ու հասարակության լոկոմոտիվը առողջացնում է մեր երկիրը: Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ այսօր հայերեն ավելի գրագետ են խոսում բանակում քան շատ ուսումնական հաստատություններում, որ այսօր բանակն է նախաձեռնում շատ օրենսդրական փոփոխություններ, որոնցով ակամայից լուծվում են կոռուպցիայի հարցերը կրթական, բժշկական և այլ համակարգերում, ինչպես նաև հայրենական արտադրողների համար: Զորակոչի առողջացման գործընթացում, զինկոմների փտած սպաների հետ հավասար, համակարգից բժիշկներ հեռացվեցին: Բանակը այսօր ունի զուտ իր կրթական համակարգը, որտեղ, որ մի կուրսանտ է մահանում ողբում ենք, ցավում, բայց ուզում եք միանգամից մի քանի հազար սպաների, որոնք սահմանում ամեն օր հաղթում են, խոտան համարել, հազարավոր մարդկանց աշխատանքը կասկածի տակ դնել:

Թե այդ հաղթանակներն է՞լ եք կասկածի տակ դնում: Չնայած ձեր հստակ դավաճանությանն էլ անդրադարձ կլինի: Այսինքն բանակի կրթական համակարգով են անցել տասնյակ հազարավոր բարձրակարգ մասնագետներ: Բանակը այսօր քիչ թե շատ միակ կառույցն է որը հայրենական գիտնականին ինչ որ բան է պատվիրում, ու որքան էլ այդտեղ գործերը դեռ փայլուն չեն, բայց առաջ գնում են: Եվ առաջ գնալով՝ մեր երկրում ստեղծում են միակ համակարգային զարգացման լոկոմոտիվը, որը կարող է իր հետ տանել ողջ երկիրը: Ցանկացած իսկական հայրենասեր դա գիտակցում է, և դա կոնկրետ որևէ մեկի մենաշնորհը չի, դրան հասել ենք, ինչպես Սեյրան Օհանյանի, այնպես էլ նախորդ նախարարների երկար աշխատանքի շնորհիվ: 

Ահա բոլոր այս լուսավոր զարգացումների վրա է, որ դուք թքում եք ու ոչնչացնում ամբողջ այս աշխատանքը, որը ոչ Սեյրան Օհանյանի, ոչ Խաչատուրովի, ոչ էլ գերագույն գլխավոր հրամանատարի սեփականությունն են, դա նրանց բոլորի աշխատանքի արդյունքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ազգովի այս ճահճից դուրս գալ: Եվ եթե նրանք բազում թերություններ ունեն, մեկ է, միայն սա բավական է, որ մի փոքր այլ կերպ խոսեք բանակի ու այն ղեկավարած անձանց մասին:

Սեյրան Օհանյանի հետ ընդամենը մի ժամ շփված անձը չի կարող իրեն թույլ տալ այս անառակությունը, որը դուք էք անում հիմա: Նա ձեր տեսած ու լսած ոչ մի պաշտոնյաի նման չի: Նրա այցերը, նրա հանդիպումները, նրա խորհրդակցությունները նրա առօրյան են, դրանցում ձևականություն չկա, դրանցով են ձեռք բերվում արդյունքները: Եթե Արմինեի ու նրա դուստր ձեռնարկություն՝ Թագուհու վկաների համար հասկանալի չէ, որ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ապագա զինվորն է դաստիարակվում, որ բանակ հասարակություն կապն է ամրապնդվում, դա չի նշանակում, որ նախարարը ձևական բաներ է անում: Հենց այդ հանդիպումների արդյունքում բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած հանցանքները նվազել են գրեթե կրկնակի: Ամեն մի դեպքի վրա հերիք է եզրակացություն կառուցեք, ամեն սպայի ու հրամանատարի համար էլ ամեն մի կորուստը ողբալի է, սակայն ձեռքբերումները թվերով են նաև արձանագրվում:

Հասկանալի է նաև ձեր մարտավարությունը, որը թելադրվում է ձեր պատվիրատուների կողմից. ամեն ինչ անել որ Սեյրան Օհանյանին ու բանակը հավասարեցնել լճացած այլ կառույցների հետ, որպեսզի ոչ մեկ լավագույնը չերևա: Այսինքն այս երկրում չի կարող լինել լավ համակարգ ու ղեկավար, որպեսզի հետո այլ քաղաքական հաշվարկներ աշխատեն: Այսինքն դուք ոչ միայն կասկածի տակ եք դնում հայ զինվորի ու սպայի կարևորությունը, հերոսությունը, այլ նաև ոչ մի լավ բան չեք ուզում տեսնել, դուք ընտելացել եք ձեր գորշությանն ու փոքրությանը: Հին ասացվածք կա, երբ թզուկները վեր բարձրանալ չեն կարողանում, ուզում են բարձրացածներին ներքև գցել: Անգամ ձեր դուստր ձեռնարկության պրոդուկտի վերնագրերից մեկն էր հենց դա խոստովանում:

Միայն կասեմ, որ սրանով դուք հայի մեջ սպանում եք վերջին հույսը՝ իր պաշտպանին հավատալու հույսը: Չփորձեք ինձ ասել, որ դուք զինվորին ու հրամանատարին, նախարարին իրար հետ չեք տեսնում: Ես գիտեմ դուք դա անթաքույց էլ եք ասում, սակայն դրանով ավելի եք ընդգծում ձեր ապազգայնությունը և անգիտությունը բանակից: Որ օրը զինվորն ու հրամանատարը միասին չեղան, հաջորդ օրը այս ստորաբաժանումն ու զորքը ոչնչացած են: Եվ զարմանալին այն է, որ ձեր այս խոսքերը, ինչպես նկատել էին իմ կոլեգաները իրենց հայտնի հայտարարության մեջ, զարմանալիորեն նման են աթաթուրքի, կարմիր բոլշևիկների խոսքերին որոնք քանդեցին մեր երկիրը: Հաջորդ նյութը լինելու է ձեր ու թուրքերի ասածների նմանության մասին: Հատուկ ընդգծել եմ ձեր թեզերն ու նրանց թեզերը, որ մարդիկ հասկանան ճանաչեն ներքին թուրքին: Զարմանալի չէ, հայոց բանակի գաղտնիքները բացող, գործողությունները վտանգող անձինք այլ բանի ընդունակ չեն:

Ուղղակի այստեղ մի մեծ սխալ եք գործում՝ ձեզ հայտարարելով ժողովրդի կեղծ ձայն և խրամատ քաշելով ձեր ու պաշտոնյաների միջև մոռանում եք, թե ում եք ուզում համոզել, որ Սեյրան Օհանյանը բոլորի նման է. նրանք բանակին սիրում են ի տարբերություն ձեզ և լավ գիտեն անվտանգության գինը: Հասարակ մարդիկ որքան էլ ձեզ կարդան գիտեն, որ դուք իրականում սնվում եք շատ հայտնի մարդկանց գրպաններից, իսկ բանակը այդ ամենին ոչ մի կերպ չի մասնակցում, ու ի վերջո ժողովուրդը հավատում է իր բանակին, քանի որ այնտեղ իր որդիներն են: 

Հիմա անդրադառնանք այն տականք պատմություններին որոնք շահարկում եք: Այն վթարի պատմությունը, որ մեջբերում եք, իրականում ոչ մի կապ չունի նախարարի ու իր կնոջ հետ: Չի կարելի այնքան անառակ լինել, որ մի ընտանիքի ողբերգությունը օգտագործել մի այլ ընտանիքին զրպարտելու ու քանդելու համար: Այդ ընտանիքը, ի դեպ, մի օր կարող է զայրանալ ու դրանից հետո չասեք թե մենք ինչու մտանք այս պատմության մեջ: Դրա նախադեպը կա: Հետո ինչ պիտի ասե՞ք: 

Հիմա անցնենք մուշտակին: Որքան տգետ պիտի մարդ լինի որ չհասկանա, որ բևեռում որս չեն անում: Բևեռում ապրում են գիտնականներ որոնք հստակ աշխատանք են կատարում ու նրանց ապրելու ամեն մի օրը պետության վրա նստում է հազարավոր դոլարներ, որ մի հատ էլ թույլ տա մեկը որսով զբաղվի: Նման բան, եթե որևէ մեկը կարողանա անել մի հինգ տարի պիտի ապրի, զբաղվի միայն որսով, որ մի քանի տասնյակ կենդանի որսա և հետևաբար նման մուշտակները կլինեն անհատական պատվերներով ու կարժենան մի քանի միլիոն դոլար և ոչ մեկ դա իրեն թույլ չի կարող տալ: Մինչև հիմա չենք լսել, որ անգամ հայտնի աստղերն ու միլիարդատերերը նման բան իրենց թույլ տան: Իսկ ձեր մուշտակագետներին ասեք իմանան, որ նման կենդանիներ արհեստականորեն բուծվում են Չինաստանում, Թայվանում և այլուր, դրանք Արտաշատի լճերի ձկների նման են ու մոտավորապես այդքան էլ արժեն համեմատած ձեր նշած գումարի հետ: 

Մնացած զրպարտանքները նույն դաշտից են, արդեն եղել է մի փայլուն վերլուծություն, թե ինչու Ֆրանսիայում որևէ հիվանդանոց չի կարող պատկանել Օհանյաններին: Դա ստուգելը պարզունակ մի գործ է, որը բնականաբար դուք չեք անի, քանի որ հիմար վիճակում կհայտնվեք: 

Նաև այն մասին, որ իբր Սեյրան Օհանյանը զբաղվում է բաներով, որոնք բանակի հետ կապ չունեն, որ իբր դուք հաղորդագրություններ եք ստանում միջոցառումների մասին, որոնք կապ չունեն բանակի հետ: Այն որ ձեր գիտելիքները բանակի ու զինված ուժերի մասին պլինդուսային են՝ նորություն չէ: Բայց ասեմ՝ իմացեք, նախարարը հիմնականում գնում է կրթական հաստատություններ և հանդիպում է հասարակական կառույցների ու մշակութային գործիչների հետ, քանի որ դրանք ուղղակի կապ ունեն անվտանգության համակարգի ձևավորման հետ: Բանակի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերում, որոնք հենց Օհանյանի շնորհիվ հաստատվեցին ու գործի դրվեցին, առանցքային դեր ունեն հենց կրթական հաստատությունները ու նմանատիպ կառույցները, և թերությունները վերացնելու երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից հենց այդ հատվածում է հարկավոր աշխատել:

Ավելին՝ բանակը զբաղվում է ամեն ինչով ինչը կապ ունի ազգային ինստիտուտների զարգացման հետ, իսկ ՊՆ-ում ծառայում են նաև ոչ թե «վարդանանց» մասնագետներ, այլ ռազմարվեստի մասնագետներ ու տասնյակ գիտական գործերի հեղինակներ:
ՊՆ Սեյրան Օհանյանի կատարած բարեփախումներ բանակում չեն եղել կարճ լուծումներ՝ ամեն ինչի համար հիմնարար, խորքային աշխատանք է հարկավոր: Մինչև դպրոցների ու համալսարանների կադրերի որակական փոփոխություն տեղի չունենա, ազգային բանակի հարցը վերջնական չի լուծվի, իսկ դա նախարարի հիմնական գաղափարներից է դեռ ՊԲ-ի հրամանատար եղած ժամանակից: Մի խոսքով նման բաներ կան որ ձեզ համար հասու չեն:
Հասկանալի է, որ հիմա ակտիվացել եք, քանի որ վախ եք զգում: Որքան մոտենում են իշխանափոխության ժամանակները այնքան ավելի եք ակտիվանում, ժողովուրդը սա պիտի հասկանա:

Իմ և իմ ծառայակից ընկերների համար սա կրկնակի ցավալի է, քանի որ դուք մեր մեջքն եք կոտրում, մեր հավատը, մենք նաև ձեզ համար ենք այսօր կանգնած հակառակորդի դիմաց ու շատ ենք ափսոսում, որ այսքանից հետո դուք մեր նախարարի դեմ եք գործում:

Քանի որ դուք միանշանակ չեք լռելու և էլի եք շարունակելու ձեր կեղտոտ խաղերը, ապա կանխավ ասեմ, որ ես էլ եմ շարունակելու բացահայտել ձեզ ու ձեր պատվիրատուներին: Խոսելու ենք փաստերով, նկարներով, տորթեր չենք ուղարկելու, իհարկե՝ թաքուն անակնկալներով, բայց ձեր անցյալը ևս հետաքրքիր է հանրությանը, և խոստանում ենք, որ նրանք կհամեմատեն դրանք հերոսների կենսագրության հետ, ում դուք ուզում եք սևացնել:

Հ.Գ. Ասում եք ՊՆ վարձու մարդկանց է օգտագործում: Ասում եք ձեր փոստերին նամակ է գալիս բանակի իրականության մասին, սա էլ է նամակ, գրված շուրջ քսան տարի ծառայողների կողմից, որոնց հետ համաձայն են հազարավորները, նրանք չեն լռելու, սա էլ հրապարակեք, մեր ազգանունը չնայած «Ճշմարտախոսյան» կամ «Ճշտովյան» չէ, բայց մենք էլ բանակը լավ գիտենք: 
Մենք ձեզ նման թաքնված չենք, հիմա էլ ծառայում ենք սահմանին, ավարտելով ծառայությունը մնացել ու ապրելով ենք ծառայում, տվյալներն էլ իրական են, եթե որևէ մեկին հետաքրքիր է, կարող է զանգել համոզվել: Ձեզ համար հասկանալի չի կարող լինել, որ մեր նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնց բոլորիս իրար ու նախարարի հետ կապում է մի այլ բան, որը ձեզ՝ սենյակային առնետների համար, երբեք էլ հասկանալի չի կարող լինել:

Հաջորդ նյութը կլինի ադրբեջանական ԱԳՆ-ի նոտաների և ձեր դիմումների մասին:

Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Բաղդասարյան, Դավիթ Աթաբեկյան, Կարեն Աբրահամյան

093 22 09 53, 098606766

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia