Պարտքի պատճառով բնակարանատերը Արմավիրում պատանդ է վերցրել երեխաներին
SocietyԱրմավիրի մարզում վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:
Այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվում է, որ վարձակալական հիմունքներով բնակվող կինը պարտք է բնակարանատիրոջը և քանի որ չի կարողացել պարտքը վերադարձնել, բնակարանատերը դիմել է այսպիսի գործողությունների:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուր՝ Pastinfo.am