Yerevan, 26.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կինոլորտում տվյալ երկիրը հարգանքի եւ ճանաչման է արժանանում իր արտադրած ֆիլմերով. Արման Նշանյանը «Ոսկե ծիրան»-ի եւ հայ կինոյի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Հուլիսի 12-ին արդեն 12-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սա փառատոն է, որն ամեն տարի յոթ օր շարունակ հատկապես կինոարվեստի մարդկանց համար իսկական տոն է դարձնում երեւանյան առօրյան: Սա փառատոն է, որը հայկական կինոյի համար ճանապարհ է հարթում համաշխարհային կինոարվեստ:

Life.panorama.am-ը «Ոսկե ծիրանի» նշանակության եւ ազդեցության մասին այսօր զրուցեց դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հետ:

«Կարծում եմ, այս փառատոնը մեզ համար շատ կարեւոր է: Մեր ազգը Սովետական միության շրջանակներում հայտնի է եղել մեր կինեմատոգրաֆիայով: Սովետական միության փլուզումից հետո մենք ասես վերածնվեցինք եւ փոքրիկ բալիկի նման փորձում ենք առաջ շարժվել, բայց մենք կորցրինք այն մեծամեծերին, որոնց շնորհիվ կինեմատոգրաֆիայում մենք հասել էինք այն կետին, որը մեզ ճանաչում էր բերում աշխարհում: Այս տեսանկյունից էլ շատ կարեւոր է «Ոսկե ծիրան» փառատոնը, քանի որ ինչքան մենք շփվենք արտերկրի կինոաշխարհի ներկայացուցիչների հետ, այդքան ավելի կաճենք եւ կհասնենք այն կետին, որին ժամանակին հասել էինք»,- «Ոսկե ծիրան» փառատոնի նշանակության վերբերյալ նշեց դերասանը:

Իսկ թե «Ոսկե ծիրան»-ը ի՞նչ դեր ունի համաշխարհային կինոփառատոնների շարքում, Արման Նշանյանը նկատեց. «Մենք Իտալիան չենք, որ համաշխարհային կինոարվեստի ներկայացուցիչները լսեն օրինակ Ֆելինիի անունը եւ աչքները փակ գան ու մասնակցեն նման փառատոնների, բայց այն, որ այսօր մեր հրավերը չեն մերժում ու նրանցից շատերը գալիս են այստեղ եւ մասնակցում այս փառատոնին, խոսում է նրա մասին, որ մենք հասել ենք մի սանդղակի, միաժամանակ նրանցից շատերը գալիս են հարգելով մեզ եւ մեր պատմությունը:  Մենք ունենք կինոաշխարհի շատ հարգված ներկայացուցիչներ, ովքեր լայն կապեր ունեն համաշխարհային կինոլորտի մարդկանց հետ, բայց մի բան էլ պետք է նկատել, որ կինոլորտում տվյալ երկիրը հարգանքի եւ ճանաչման է արժանանում իր արտադրած ֆիլմերով, այսինքն հարկավոր է ոչ միայն հաջողակ փառատոն անել, ինչպես «Ոսկե ծիրան»-ն է, այլ նաեւ պետք է այդ նույն աշխարհում գործ ներկայացնել, հարկավոր է տարեկան մի քանի  ուժեղ, ոչ կոմերցիոն, արվեստի  ֆիլմ արտադրել, որ մարդիկ գան այս փառատոնին եւ մեր երկիրը ճանաչեն նաև այդ ֆիլմերով: Ցավոք սրտի, այսօր մենք չունենք նմանատիպ ֆիլմեր»:

Դերասանը հայկական կինոոլորտը «առողջացնելու» եւ նախկին սանդղակին հասնելու իր տեսակետը առաջարկեց. «Նախեւառաջ մենք դրան պետք է ուժ հաղորդենք, միայն գումարով չի կարող լինել դա: Դա մեր պետության, Մշակույթի նախարարության գործն է, նրանք պետք է հատուկ խորհուրդ հավաքեն, հասկանան, թե դաշտում ով ունենք, որ հնարավորություն կունենա նման արվեստի գործեր ստեղծելու, նրանք պետք է շատ խորը քննարկեն եւ հասկանան, թե ո՞ւմ գումար հատկացնել, որպեսզի տվյալ մասնագետը սցենար ներկայացնի: Ես վստահ եմ, եթե լինի նման լուրջ մոտեցում, նման ֆիլմերին էլ կարելի է կոմերցիոն ուժ հաղորդել: Մենք չունենք կինոստուդիա, ունենք «Հայֆիլմ», որը չի աշխատում, պետք է դա վերականգնել, դա շատ լուրջ խնդիր է: Եթե երկրի լուրջ դեմքերը կենտրոնանան նման ֆիլմերի վրա, դրանք համաշխարհային փառատոններ էլ դուրս կգան, համաշխարհային կինոթատրոններում էլ կցուցադրվեն: Այսինքն՝ մեծ եւ համախմբված աշխատանք է հարկավոր արդյունքի հասնելու համար»:

Դերասանը հավելեց նաեւ.  «Ֆիլմ արտադրելիս հարկավոր է հասկանալ նաև, որ կոմերցիոն ֆիլմն էլ չի նշանակում միայն էժանագին: Կոմերցիոն նշանակում է գումար բերող, չպետք է մոռանանք, որ աշխարահռչակ «Համլետ»-ն ու « Ռոմեո եւ Ջուլիետ»-ը կոմերցիոն ֆիլմեր էին համարվում, բայց արի եւ տես, թե դրանք ինչ գործեր են»:

Հայկական կինոլորտում այսօրվա համատարած կոմիկ ֆիլմերի վերաբերյալ էլ դերասանը նկատեց. «Կոմեդիան ավելի դժվար է անել, քան դրաման, բայց իմաստը նրանում է, որ դրությունները ճիշտ եւ իրական լինեն, որ մարդիկ ծիծաղեն դրության վրա, ոչ թե մարդիկ անեն ծիծաղելու բաներ, որ դիմացինին ծիծաղեցնեն, դա արդեն ուրիշ մասնագիտություն է եւ կոչվում է կլոունիզմ, այն հարգված է կրկեսում, բայց ոչ  կինոարվեստում. դրա համար են մեր կոմեդիկ ֆիլմերը էժանանում: Պետք է մարդկանց ճաշակը բարձրացնել եւ ոչ թե իջնել հասարակության լայն զանգվածների  ճաշակին: Պետք է վստահել մասնագետներին, կինոն նույնպես ուզում է պրոֆեսիոնալ մոտեցում, չէ՞ որ երբ  էլեկտրիկը գալիս է  մեր տուն, մենք չենք ասում, թե նա ինչպես կարգավորի  տան էլեկտրականությունը, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել, նույնն էլ մյուս բնագավառներում է ու հենց նաև կինոյում:  Իհարկե, կարելի է կոմեդիա անել, բայց կարեւորը մատուցման ձեւն է»:

«Մենք ունենք շատ հետաքրքիր պատմվածքներ, որոնք կարելի է էկրանավորել: Ժամանակին մենք մի թել բռնել էինք, խոսքս Հանրային հեռուստաընկերության կողմից արտադրվող ֆիլմերի մասին է՝ «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», չգիտեմ ինչու կտրվեց այդ թելը»,- նկատեց նա:

Արման Նշանյանը հաջողակ ֆիլմի համար առաջ քաշեց սցենարի նշանակությունը. «Աշխարհով մեկ ամենակարեւոր բանը սցենարն է, մեզ մոտ մի քանի կոմեդիկ ժանրի ներկայացուցիչներ նստում են ու 20 օրում սցենար են գրում, իսկ 20 օրում որակյալ գործ ստեղծել չես կարող: Աշխարհահռչակ սցենարիստները տարիներով գիրք են կարդում, որ մի սցենար գրեն, չէ՞ որ այն գրքերը, որոնք իսկապես հանճարեղ են իրենց տեսակով, հեղինակները 10 տարվա ընթացքում են գրել: Մեզ մոտ դերասանին նկարահանվելուց 3 օր առաջ կարող են սցենարը տալ, այն էլ միայն իր հատվածները, դերասնան էլ չի իմանում, թե ինչ ֆիլմում է նկարահանվում, սա իսկապես ծիծաղելի է»:

 Հայ երիտասարդ ռեժիսորների աշխատանքների վերաբերյալ էլ Արման Նշանյանը ընդգծեց. «Ես գիտեմ, որ մենք ունենք մի քանի շատ տաղանդավոր երիտասարդ ռեժիսորներ, բայց ես նաեւ գիտեմ, որ նրանք չունեն համապատասխան պայմաններ իրենց ներկայացնելու համար: Ես շատ կցանկանայի, որ երիտասարդ ռեժիսորների ինչ-որ գումար հատկացվեր (մեր երկրի համար, հավատացեք, շատ գումար հարկավոր չէ) եւ հնարավորություն ընձեռվեր նրանց աշխատել թեկուզեւ ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով, հետագայում էլ նրանցից լավագույնին աջակցություն ցուցաբերվեր լիամետրաժ ֆիլմ նկարահանելու համար: Հավատացեք, շատ միջոցներ կան, բայց ցանկություն չկա, որովհետեւ մեջտեղում փող «ուտելու» տեղ չկա, մենք ամեն հարցում նայում ենք նյութականին, այլ ոչ թե ապագային»:

Հայաստանում, թե  Միացյալ նահանգներում ապրելու վերաբերյալ էլ Արմանը նկատեց, որ ինքն ապրում է Հայաստանում, իսկ ԱՄՆ մեկնում է միայն գործերի պատճառով. «Ես առաջարկներ ունեի եւ այսօր էլ ունեմ ԱՄՆ-ում, ուստի մեկնում եմ, մասնակցում եմ նկարահանումներին եւ կրկին վերադառնում այստեղ: Հայաստանը իմ տունն է, ես կգնամ այնտեղ, կնկարահանվեմ եւ էլի կգամ, եթե ես այստեղ առաջարկ ունենամ, ապա կնկարահանվեմ իմ երկրում, ավելին, ես միայն ուրախ կլինեմ, որ հենց Հայաստանում նկարահանվեմ»,-նշեց դերասանն ու հավելեց.

 «Ի դեպ եթե ես մեծ գումարներով եմ նկարահանվում Միացյալ Նահանգներում, ապա Հայաստանում ես կարող եմ անգամ չվարձատրվել, բայց գործել, ուղղակի ինձ համար կարեւոր է, որ լինի նորմալ, խելքը գլխին խումբ, որ կարողանա անել այն ամենն, ինչի մասին մտածում եմ»,- զրույցը  եզրափակեց նա:

 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'