«Ոսկե Ծիրան-2015» փառատոնի հյուրերն այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Lifestyle«Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի հյուրերը երեկ այցելեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ընդունեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա ողջունեց ներկաներին, ապա տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով պարգեւատրվեցին Հարություն Խաչատրյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը:
Ռոբ Նիլսոնը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա իր համար մեծ անակնկալ էր եւ պատիվ: Ռեժիսորն այնքան հուզված էր, որ չկարողացավ խոսել:
Հուշամեդալների հանձնման արարողությունից հետո հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում: