Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
SocietyՀանրապետության տարածքում հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 17-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանում հուլիսի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, հուլիսի 18-19-ին` +31, հուլիսի 20-ին` +32, հուլիսի 21-ին` +33 աստիճան:
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: