Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի համամեմատ բարձր է 4 սանտիմետրով
SocietyՆախորդ տարվա հուլիսի առաջին կեսի համեմատ այս տարի Սեւանա լճի մակարդակը բարձր է մնում 4 սանտիմետրով: Այդուհանդերձ, լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումների արդյունքում 2015 թվականի հունիսի առաջին կեսի համեմատ այն արդեն նվազել է 5 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա: Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 85 միլիոն 94 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով լիճ է տեղափոխվել 81 միլիոն 914 հազար խորանարդ մետր ջուր:Սեւանի ջրի ջերմաստիճանը կազմել է 22 աստիճան ցելսիուս:
Խոսրով Խլղաթյան