Երևանի կենտրոնում հուլիսի 17-ին ջրանջատումներ կլինեն
SocietyՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 17-ին` ժամը 9.00-20.00-ն, կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ պուրակի, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի 1-13 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: