Դոլարը շարունակում է թանկանալ, եվրոն` էժանանալ
EconomicsՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 16-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.84 դրամով` կազմելով 479.25 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.63 դրամով և կազմել 522.53 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով 8.42 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.31 դրամով և կազմել 748.35 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 16-ին կազմել է 17 հազար 679.42 դրամ, արծաթի գինը՝ 230.05 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 701 դրամ: