Հիմնանորոգվում է մայրուղուց Գավառ տանող ճանապարհը
SocietyՊետական բյուջեից տրամադրված 387 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում է Սեւան-Մարտունի-Վարդենիս մայրուղուց Գավառ քաղաք մտնող 4,3 կիլոմետր երկարության ճանապարհը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, շինարարական աշխատանքնե րը սկսվել եւ ընթանում են այս տարվա հունիսի վերջից:
Անցած 16 օրերի ընթացքում շինարարական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ ճանապարհաշինարարները իրականացնում են ասֆալտի շերտի փոսային նորոգման , հողային հարթեցման եւ հիմքի տեղադրման աշխատանքներ:»Փոսային նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ահա հողային եւ հիմքի տեղադրման ու ասֆալտբետոնյա շերտի կառուցման աշխատանքները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի կեսերը: Ճանապարհի այն հատվածում, որը պահանջում է փոսային նորոգում, տեղադրվում է միաշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ հողային հարթեցման եւ հիմքի տեղադրման դեպքում` արդեն երկշերտ ծածկ:Հիմնանորոգվում են նաեւ ջրահեռացման համակարգերը, նույն ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաեւ ճանապարհի կահավորման աշխատանքներ»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:Կառույցում աշխատանքներին ներգրավված են 30 բանվոր եւ մեխանիզատորներ:
Խոսրով Խլղաթյան