Գեղարքունիքում կշարունակվեն խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման աշխատանքները
SocietyԳեղարքունիքի մարզում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կշարունակվեն խմելու ջրի մատակակարման եւ ջրահեռացման համակարգերի նորացման հետ կապված բոլոր այն ծրագրերը, որոնք Գեղարքունիքի մարզպետարանի հետ համաձայնությամբ կազմակերպությունը նախատեսել էր իրականացնել այս տարվա ընթացքում, եւ որոնք ժամանակավորապես ընդհատվել էին կազմակերպությունում կատարվող կառուցվածքային փոփոխությունների պատճառով:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի նորացման բոլոր ծրագրերը կհասցվեն բարեհաջող ավարտի Սեւանի, Գավառի, Ճամբարակի եւ Մարտունու տարածքների համայնքներում, ինչից հետո կարող է խոսք լինել նաեւ Վարդենիսի տարածքի համայնքների մասին:»Խմելու ջրի մատակակարման եւ ջրահեռացման համակարգերի նորացման այն ծրագրերը, որոնք ընթանում էին մինչ այս գարուն, շարունակվել են առանց ընդհատվելու, իսկ նոր ներդրվող ծրագրերը հետաձգվել էին` «Հայջրմուջղկոյուղի» ՓԲԸ ապագա կարգավիճակի հստակեցման հետ կապված: Խնդիրն այժմ կարգավորված է, եւ առաջիկայում կյանքի կկոչվեն նախատեսված ծրագրերը»,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսրով Խլղաթյան