Գյումրիում կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
SocietyՈստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 15.30-ին, Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման է ենթարկվել 33-ամյա Արտյոմ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 1-ին մասի մեղադրանքով: