«Հարբած» սկյուռը «դեբոշ» է սարքել գարեջրատանը և իրարանցում առաջացրել ինտերնետում
LifestyleԻնտերնետի նոր սիրելին է դարձել «հարբած» սկյուռը, որը հանգստյան օրերին «դեբոշ» էր սարքել բրիտանական փաբերից մեկում:
The Independent-ի փոխանցմամբ` չարաճճի սյուռը ներխուժել է Վորչեսթրշիրի անդամակցությամբ ակումբներից մեկը, հարբել և ակումբին պատճառել 300 ֆունտ սթելինգի նյութական վնաս:
Հարբած «հաճախորդից» տուժած Honeybourne Railway Club-ի տերը անակնկալի է եկել, երբ կիրակի օրը փորձել է բացել փաբը: Այնտեղ ամեն ինչ տակնուվրա է եղել, հատակին` շշեր ու գարեջուր: Նրան թվացել է, թե կողոպուտի հետ գործ ունի, սակայն բարի տակ նա հայտնաբերել է սկյուռի:
Վերջինս փախել է տղամարդկանց զուգարանի պատուհանից, երբ նրան սկսել են հետապնդել: Նույն երեկո ակումբ եկած անդամները ևս զարմացել են այնտեղ տիրող խառնաշփոթից: