Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երերույքի տաճարը շարունակում է առեղծված մնալ հնագետների համար

Հայ-ֆրանսիական արշավախումբը վերսկսել է պեղումները եզակի ճարտարապետական հուշարձան համարվող Երերույքի տաճարում և հարակից տարածքում: Շիրակի մարզի Անիավանի  մոտ գնտվող վաղ քրիստոնեական դարաշրջանի եռանավ բազիլիկ տիպի տաճարը վաղ միջնադարյան ամենամեծ եկեղեցին է՝ Դվինի մայր տաճարից հետո: Ոչ միայն  տաճարն, այլ նաև հարակից տարածքը  դամբարանադաշտով արդեն հինգերորդ տարին է գրավում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի  Էքս-Մարսել  ինստիտուտի հայագիտության համատեղ արշավախմբի անդամներին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տաճարից  հարավ և արևելք  եղել է գյուղաքաղաք:  Հայտնաբերված վաղ քրիստոնեական դամբարաններն ու  քարանձավները թեպետ հնագետներին պատկերացումներ տվել են  տարածքում գոյություն ունեցող բնակավայրի մասին, սակայն ստույգ թվագրության մասին հաստատ խոսել հանագետները չեն շտապում, թեև արդեն իսկ կարող են ասել, որ այն 4-7-րդ դարերի է:  Տարածքում հայտանբերված վաղ քրիստոնեկան դարաշրջանի գերեզմաններում գտնված ոսկորներն ուղարկվել են Ֆրանսիա՝ Լեոն ուսումնասիրության, որտեղ դրանք թվագրվել են: Համաձայ ն այդ ուսումնասիրությունների՝ այս տարածքում հայտնաբերված դամբարաններում թաղումներ կատարվել են 3-20-րդ դարերում: Անցած տարիների գերեզմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ  տարածքում՝ 11-րդ դարից, նկատվում է մի տարօրինակ երևույթ՝ հայնաբերվում են փոքր երեխաների գերեզմաններ, որոնք ամենայն հավանականությամաբ մահացել են համաճարակից, հայտանաբերվել  են նաև բռնության կամ սովին զոհ դարձած երեխաների ոսկորներ: Սակայն ի տարբերություն անցած տարվա, այս տարի արշավախումբն արդեն չի զբաղվում քրիստոնեկան դամբարանների պեղումներով՝ այն համարելով հնագիտական արժեք չներկայացնող:

Քրիստոնեկան թաղումները շատ համեստ են, սովորաբար չեն պարունակում ուղեկցող ոչ մի առարկա: Այս առումով դրանք ժամանակաշրջանի մասին արժեքավոր ինֆորմացիա չեն կարող ներկայացնել: Վերջին դամբարանը, որն արշավախումբը բացել էր դեռ անցած տարի, անվանում են խորան: Այն ունի մի քանի հարկ, որը, ինչպես  արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանն է փաստում, խոսում է փուլային թաղումների մասին:

Հայ-ֆրանսիական արշավախումբն առաջինն ու միակը չէ, որ փորձում է բացահայտել Երերույքի գաղտնիքը. տարբեր ժամանակներում տարբեր արշավախմբեր են փորձել դա անել, սակայն, ոչ մեկը եկեղեցու կառուցման մասին ստույգ տեղեկատվություն չի տվել: Եկեղեցու մերձակայքում կա քարանձավային բնակավայր: Կա տեսակետ, որ քանարձավներում ապրել և ծիսակատարություններ  են կատարել առաջին քրիստոնյաները: Եկեղեցու ճարտարապետական տեսքն է, որ այս պահին հակվել է տալիս այն գաղափարին, որ այն կառուցվել է 4-րդից մինչև 7-րդ դարասկիզբ ընկած հատվածում, բայց կան փաստեր, որ նաև ենթադրել են տալիս այն, որ ժամանակին այն եղել է հեթանոսական տաճար, ապա վերածվել քրիստոնեկանի. ճարտարապետության մեջ հեթանոսական տարրերը պահպանված են:

Այս տարի արշավախմբի հիմնական «թիրախը» տաճարի մոտ գտնվող պարիսպն է, որն, ինչպես արդեն ցույց են տալիս պեղումները, տարածքի համար կառուցված ջրամբարի ամբարտակն է:

Որպես ճարտարապետական  արժեք՝ մասնագետները նշում են եկեղեցու պատերին առկա երեք մեդալյոնները՝ մեջտեղում խաչ:Նմանատիպ նմուշներ կան նաև դռների վրա: Հնագետների կողմից, վարկածային առումով, վերականգնվել է տաճարի սյունաշարքի պատկերը՝ 6 սյուն և 7 կամար՝ անհամաչափ տեղաբաշխված: «Սա ամենամեծ բազիլիկ եկեղեցին է: Չունենք այս եկեղեցու նմանօրինակ եղեղեցիներ:Հրաշալի հուշարձան է, եզակի: Հայաստանում մենք սրա զուգահեռը չունենք:  Նմանատիպ եկեղեցիներ կան Սիրիայում 4-6-րդ դարերի:Իհարկե, մերը շատ ավելի լավ է կառուցված՝ սրբատաշ քարերով»,-»Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագետ Լարիսա Եգանյանը: Բացի արշավախմբի պեղումներից, այս պահին եկեղեցին ամենայն ճշգրտությամբ չափագրվում է եկեղեցու թվային վերականգնումը ստանալու համար:  Ֆրանսիայից ժամանած հնագետ-ճարտարապետ Հայկ Հանձնը հատուկ սարքի միջոցով փորձում է վերկանագնել այն:

Երերույքի առեղծվածը բացահայտելու համար հնագետներին դեռ ժամանակ ու մարդկային ու ֆինանսական միջոցներ են  պետք, իսկ թե արդյոք հաջորդ տարի կշարունակվեն ուսումնասիրություններն այս հնավայրում, կախված է ֆրանսիական կողմի ֆինանսական հատկացումներից: Բայց և այնպես, հնագետների համար Երերույքը դեռ երկար ժամանակ կմնա «առեղծված»: «Մենք միգուցե չկարողանաք այն բազմաթիվ հարցերի պատասխանները գտնել, որոնք գոյություն ունեն այս հնավայրում»,-ավելացրեց Պատրիկ Տոնապետյանը:

Արմենուհի Մխոյան

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday