Ճշտախոսությունս իմ դեմ է օգտագործվում, սկսկում են ինձ քննադատել. Լիանա Զուրաբյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցում է հայտնվել բլոգերներից մեկի կողմից կազմված «Հայաստանի 10 ամենաագրեսիվ ու ոչ ադեկվատ աստղեր» տասնյակը, որոնց շարքում էր նաև ասմունքող Լիանա Զուրաբյանը: Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե բանաստեղծուհին ինչ կարծիքի է նման նկատառման վերաբերյալ.
«Այս կյանքում ոչ մի բան ճիշտ չի արվում, մարդիկ էլ ոչինչ ճիշտ չեն հասկանում, իսկ ես ճշտի կողմը կանգնած մարդ եմ, դրա համար էլ մարդիկ իմ մասին նման կարծիք են կազմում: Երբ ես գնում եմ «Վիտամին ակումբ», որն ուրախ ակումբ է և պետք է ես էլ ուրախացնեմ ու ինքս էլ ուրախանամ, այնտեղ ինձ կրկին սխալ են հասկանում, երբ ես գնում եմ ուրախ առիթներ վարելու՝ հանդիսավորությամբ եմ զբաղվում և գեղեցիկ կերպով անցկացնում եմ տվյալ միջոցառումը, ասում են ասմունքողը չպետք է հանդիսավորությամբ զբաղվի, այսինքն՝ կրկին ինձ սխալ են հասկանում»,-նշեց նա:
Շարունակությունը` այստեղ: