Սահմանադրական բարեփոխում, թե՞ չարեփոխում
BlogՎահե Մոսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խոսելով ներկայումս գործող Սահմանադրության մասին՝ կարելի է փաստել, որ այն լի է թերություններով: Այդ թերությունների հիմնական մասը կախված են իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատման և զսպիչների ու հակակշիռների ոչ լիակատար մեխանիզմների բացակայության հետ: Այսինքն` Սահմանադրության մեջ չկան հստակ դրութներ, որոնք բացառեն երկրի ողջ իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ խմբավորման ձեռքում:
Այս ամենից կարելի էր հետևություն անել, որ, հաշվի առնելով իշխանության մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացման կործանարար փորձը, անհրաժեշտ էր, <<բարեփոխված>> Սահմանադրության մեջ ձևավորել այնպիսի խստագույն դրույթներ, որոնք բացառեին իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում: Սակայն, բանական տրամաբությանը հակառակ, ներկայացված <<բարեփոխումները>> ոչ թե բացառում են միակենտրոն իշխանության ձևավորումն, այլև օրենքի ուժով պարտադիր են դարձնում միակենտրոն իշխանության ձևավորումը:
Այս հանգամանքը, միանշանակ, կարող է առաջացնել ավելի ավտորիտար իշխանական ռեժիմ, որը ինքնին հակասում է սահմանադրական կարևորագույն դրույթին, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ո'չ. նոր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանելու է մեկ կուսակցության, իսկ այդ կուսակցության անունը ոչ ոքի համար գաղտնիք չէ, ինչպես գաղտնիք չէ այդ կուսակցության կառավարման դաժան հետևանքները ՀՀ համար:
Հ.Գ. - Ես ո'չ եմ ասում Սահմանադրական չարեփոխումներին: Էլ ովքեր են համակարծիք ինձ հետ?