Սահմանադրության փոփոխությունների նախագիծը վերարտադրման ավելի նվազ հնարավորություն է տալիս, քան գործող համակարգը
SocietyՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն իշխանությունների վերարտադրման համար ամենահարմարը համարում են նախագահական կամ կիսանախագահական համակարգը: Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնավորեց իր տեսակետը` ներկայացնելով մի շարք երկրների, այդ թվում` Լատինական Ամերիկայի պետությունների փորձը եւ շեշտելով, որ իշխանությունն անընդհատ վերարտադրվել է նախագահական կամ կիսանախագահական համակարգի արդյունքում: «Կիսանախագահական,նախագահական համակարգերիցավելի լավ համակարգ՝ վերարտադրվելու համար, գոյություն չունի»,- ասաց Թովմասյանը` հավելելով, որ այստեղ հիմնական խնդիրը կեղծված ընտրություններն են, որոնք չպետք է թույլ տրվեն ցանկացած պարագայում:
«Իշխանություններին ավելի հեշտ է վերարտադրվել մեր ունեցած համակարգում, քան այն համակարգում, որընախատեսված է Սահմանադրության փոփոխությունների նախնական նախագծում: Ներկայացված համակարգնավելի ժողովրդավար է, ավելի լայն հնարավորություններ է ստեղծում վերահսկողության առումով: Իսկ ասել, թեժողովրդավարական համակարգն ավելի նպաստավոր է վերարտադրման համար, ես տրամաբանական եմ համարում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Անդրադառնալով քաղաքական կոնսոլիդացիայի ստեղծմանը, Պողոսյանն ասաց, որ հանձնաժողովը երբեք իր առջեւ նման խնդիր չի դրել, սակայն հանդիպել են տասնյակից ավելի կուսակցությունների հետ: Խորհրդարանական ուժերից պաշտոնապես հանդիպումներ չեն եղել միայն ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, իսկ մնացած բոլոր խմբակցությունների հետ ունեցել են հանդիպումներ, ստացել են նույնիսկ գրավոր առաջարկներ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդգլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվիառնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայունխորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններըև կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրիհիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրալիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձընախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումըվերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետությաննախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։