Հնդկաստանի գործադիր մարմինը վավերացրել է հայ-հնդկական գյուղատնտեսական համագործակցության համաձայնագիրը
SocietyՀնդկաստանի Հանրապետության նախարարների միութենական գրասենյակը, որն իրականացնում է գործադիր իշխանությունն այդ երկրում, հավանություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայա կոչելով հնդկական The Financial Express պարբերականը, համաձայնագիրը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի միջոցով: Աշխատանքային պլանը կկազմվի երկկողմ համաձայնության արդյունքում, իսկ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու նպատակով կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ: Այն պատասխանատու է լինելու երկամյա աշխատանքային ծրագրի մշակման համար:Աշխատանքային խմբի անդամները պետք է ուսումնասիրեն համագործակցության ոլորտները և ձևաչափերը, ինչպես նաև համակարգեն դրանց իրականացումը:
Հանդիպումները պարբերաբար կայանալու են Հայաստանում և Հնդկաստանում: