Անանուն բարերարը 1.8 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանում գործող կազմակերպություններին
SocietyԱնանուն բարերարը 1.8 մլն դոլար է նվիրաբերել Հայաստանում գործող մի շար շահույթ չհետապնդտող երեք կազմակերպությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով` «Ասպարեզ» պարբերականը, առատաձեռն նվիրատվության շահառուներն են Հայաստան ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ), Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և Հայկական ակնաբուժու թյան նախագծը: «Շատ փոքր օգնություն է Հայաստանին»,- նշել է անանուն բարերարը` խոսելով իր կատարած նվիրատվության մասին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում նման քայլ կատարելով՝ բարերարը ցանկացել է հարգանքի տուրք մատուցել իր նախնիներին, ովքեր ԱՄՆ են գաղթել Արևմտյան Հայաստանից: Նվիրատուի հայրը Միացյալ Նահանգներ է գաղթել Խարբերդից 1912 թվականին, իսկ մայրը` Հայոց ցեղասպանությունից հետո` 1920-ին:
Պարբերականը շատ փոքր տեղեկություններ է հայտնում բարերարի մասին` նշելով, որ նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին` ծառայությունը կատարելով Ճապոնիայում, Քլարք համալսարանի շրջանավարտ է և մասնագիտությամբ հաշվապահ: Թեև նա ներգրավված չի եղել հայկական համայնքում, սակայն լավ տեղեկացված է եղել Հայաստանին օգնելու ուղղությամբ տարվող սփյուռքահայության ջանքերին: Տեղեկանալով Հայաստանում գործող երեք կազմակերպությունների մասին և ունենալով առոջական վիճակի վատթարացում՝ բարերարը որոշել է իր ընտանիքի խնայողություները տալ այդ կազմակերպություններին: