Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է ճառագայթային վտանգի նշանով արկղիկ
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 17-ին` ժամը 12.36-ին, ահազանգ է ստացվել, որ Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: