Նավթը թանկանում Է, չնայած շուկայում գերավելցուկի վերաբերյալ անհանգստություններին
EconomicsՆավթի համաշխարհային գները հուլիսի 17-ին աննշան դրական դինամիկա են դրսեւորում, չնայած առաջարկի գերավելցուկի վերաբերյալ՝ շուկայի մասնակիցների պահպանվող անհանգստություններին, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեւանի ժամանակով 8.28-ի դությամբ Հյուսիսային ծովի Brent նավթային խառնուրդի՝ սեպտեմբերի ապառնագրերի արժեքն ավելացել Է 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մնչեւ 57,03 դոլար: WTI-ի՝ օգոստոսի ապառնագրերի գինը բարձրացել Է 0,14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 50,98 դոլար:
Հուլիսի 14-ին իրանական ատոմային հիմնախնդրի շուրջը բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ, ընդունվեց գործողությունների պլան, որի կատարումն Իրանի նկատմամբ լիովին կվերացնի ավելի վաղ սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից: Դրա շնորհիվ շուկա կարող Է վերադառնալ իրանական նավթը՝ հարվածելով արդեն հագեցած շուկային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: