Ի՞նչն է միավորել Գրիգոր Կյոկչյանին, Ինդիլային եւ «Վիա Գրա»-ին
LifestyleԱյն, որ ծովափնյա Յուրմալա քաղաքում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Սոչիում եւ Հայաստանը կներկայացնի երգիչ, երգահան, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Գրիգոր Կյոկչյանը, BRAVO.am-ը տեղեկացրել է: Մեզ հետ զրույցում նա հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մրցույթը հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր:
Այս օրերին, սակայն, երգիչը զբաղված է մեկ այլ մրցույթով: Գրիգորը մեր երկիրը կներկայացնի Ավստրալիայում անցկացվող “The Global Sound”-ում.“Ժամանակին այս մրցույթին մասնակցել է Սիրուշոն` իր “Քելե-քելե” երգով, ինչպես նաեւ Բրունո Մարսը, Սեմ Սմիթը: Իսկ այս տարի ես մրցում եմ Ինդիլայի, “Վիա Գրա” խմբի աղջիկների եւ այլոց հետ”,-պատմել է նա:
