Ազգային պատկերասրահում ճառագայթային վտանգի նշանով արկղիկն անվտանգ է. ՀՀ ՏԿԱԻՆ
SocietyԱզգային պատկերասրահի շենքում ճառագայթային վտանգի նշանով հայտնաբերված արկղիկը վտանգ չի ներկայացնում: «Արկղիկն անվտանգտարածքում է. դա խորհրդայինժամանակներից մնացածհակահրդեհային և հակածխային պարագաներով լի արկղիկ է, որի ճառագայթման աստիճանը միջինից բարձր է»,-«Արմենպրես»-ին այս մասին տեղե կացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության և տեղեկատվության կապերի բաժնից:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում հուլիսի 17-ին,ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որԱզգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան. անհրաժեշտ էօգնություն: Ահազանգը փոխանցվել էր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: