Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
SocietyՆախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքեր : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Լե ռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրի եւ ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։