Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահի ուղերձը կփոխանցի Արամ Առաջինի գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ
SocietyՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 17-ին մեկնել է Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութ՝ մասնակցելու «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և թանգարանի բացման:
Նախարարը կմասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 20-րդ տարեդարձի միջոցառումներին և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը Սերժ Սարգսյանի ուղերձը կփոխանցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին: