77 մարդու սպանած Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան
Society77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բերինգ Բրեյվիկը ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղաքագիտության բաժին։
Ինչպես հայտարարել է համալսարանի ռեկտոր Օլե Պետեր Օտեսենը, բոլոր նորվեգական բանտերի բանտարկյալները բարձրագույն կրթություն ստանալու իրավունք ունեն, եթե համապատասխանում են դիմորդներին ներկայացվող պահանջներին։
Բրեյվիկի դիմումը անցյալ տարի մերժվել էր. այն ժամանակ նրա որակավորումը բավարար չէին համարել։ Որոշումը վերանայելու պատճառները հայտնի չեն, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։