Ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել շենքի պատին
SocietyՀուլիսի 16-ին, ժամը 21.45-ին, Երեւանի Չարենցի փողոցի թիվ 115 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել նշված շենքի պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: