Ոստիկանությունը 24-ամյա երիտասարդին որոնում է որպես անհետ կորած
SocietyՈստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, երիտասարդին հուլիսի 14-ին` ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն նա տուն չի հասել և նրա գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Կաչաղ Մամոյանի գտնվելու վայրի վերաբերյալ կարող են զանգահարել 010-59-06-23, 10-02, 077-22-33-66 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: