Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
SocietyՀանրապետության տարածքում հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութա բանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 19-21-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, հուլիսի 20-ին` +34, հուլիսի 21-23-ին` +35 աստիճան:
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: