Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր և, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ս.թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի պետական այցը Հայաստան նոր թափ է հաղորդել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի Նախագահը հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ևս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Ֆրանսուա Օլանդը հետաքրքրվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով: Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում լավ առիթ են Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամությունը, որի ջատագովն էր Ժորեսը, ավելի խորացնելու: Որպես Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ նա ևս երկկողմ միջպետական կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը: Նախագահը բարձր գնահատելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու քայլը՝ նշել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ գործընթացներին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն հարգանքի տուրք կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև գործուն քայլ' ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ նման զանգվածային հանցագործությունների կանխարգելման: Բրյունո լը Ռուն վստահեցրել է, որ իրենք ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ նրա, այն ինչ անում է Ֆրանսիան՝ ուղղված է ամբողջ մարդկությանը: Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է նաև ֆրանսիացի օրենսդիրների այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և «Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը:
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced