Շենգավիթում պլանային ջրանջատումներ կլինեն
Society«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 21-ին` ժամը 8.00-ից մինչեւ հուլիսի 22-ը` ժամը 8.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը: