Վերա Բրեժնևան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վերջերս հայտնի դարձավ, որ Վերա Բրեժնևայի հայրն մահացել է 2014 թվականի ամռանը ստացած սրտի կաթվածից հետո երկարատև վերականգնողական բուժման արդյունքում:
Արտիստուհին վերջին ժամանակներս չէր հայտնվում հանրությանը և միայն կիսվում էր իր հոր մահվան կորստի ցավով սոցկայքերում տեղադրած գրություններով:
Համացանցում աստղի երկրպագուներն ակտիվորեն աջակցում էին երգչուհուն այս դժվարին պահերին և ցավակցության խոսքեր հայտնում:
Այժմ Վերա Բրեժնևան իր երախտագիտության խոսքն է հայտնել աջակցության համար:
«Երբ դու մենակ ես՝ դու թույլ ես: Երբ քեզ հետ են քո մտերիմները, դու ուժեղ ես նույնիսկ ամենածանր իրավիճակներում: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Խոսքերով, մտքերով, գործողություններով: Այսպիսի մարդկանցով շրջապատված լինելը մեծ հարստություն է: Ես ձեզ բոլորին շատ եմ գնահատում»,- գրել է Վերան Instagram-ում:
- See more at: http://style.news.am/arm/news/23639/vera-brezhnevan-shnorhakalutyun-e-haytnel-erkrpagunerin-ajakcutyan-hamar.html#sthash.lTHmUHHN.dpuf