Երևանի մամուլի ակումբը նշեց հիմնադրման 20-ամյակը
SocietyԼրատվական դաշտում աշխատող լրագրողները մեծ դերակատարություն ունեն հանրության հասունացման գործում: Արմենպրեսի հաղորդմամբ, հուլիսի 18-ին Երևանի մամուլի ակումբի 20-ամյակի առիթով կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նման կարծիք հայտնեց ակումբի նախագահ Բորիս Նավասարդ յանը:
«Վերջին երկու տարիները բավականին լարված էին լրագրողների համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք չեն կարող չազդել մեր մասնագիտական ոլորտի վրա: Այսօր լրատվական դաշտում ամենահիմնական հարցը ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուսաբանման հարցերում, ինչպես նաև մեր երկրի զարգացման ուղիներում քարոզչությունը լրատվությունից տարբերակելն է,», - ասաց Բորիս Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահն «Արմենպրես»-ի այն հարցին, թե ո՞րն է այսօրվա հայաստանյան լրատվական դաշտի հիմնական թերացումը, նշեց, որ հիմնականում պակասում է պատասխանատվության գիտակցությունը. մարդիկ չեն գնահատում իրենց աշխատանքի կարևորությունը երկրի հասարակության զարգացման հարցում, ինչը հիմնականում պատճառ է դառնում այնպիսի երևույթների, որոնք չեն նպաստում լրատվամիջոցների առաջընթացին հանրային ոլորտում:
Հոբելյանական տարվա լավագույն և ամենատպավորիչ լուսանկարի համար մրցանակի արժանացավ «Ֆոտոլուր»-ի թղթակից Վահրամ Բաղդասարյանը, Վալերի Այդինյանի անվան մրցանակին իր հրապարակախոսակայն շարքի համար արժանացավ Վահրամ Մարտիրոսյանը, Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, մարզաշխարհի հանդեպ թարմ հայացքի համար՝ Վերա Մարտիրոսյանը, ՏԻՄ բարեփոխումների թեման լավագույն լուսաբանման համար՝ «Հետք» առցանց լրատվամիջոցի լրագրող Սառա Պետրոսյանը, հան րային կարևորություն ունեցող խնդիրները ֆիլմերում և սոցիալական գովազդի ժանրում լավագույնս ներկայացնելու համար մրցանակի արժանացավ «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա»-ի նախագահ Արզուման Հարությունյանը: