Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ոսկեծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի, գլխավոր տնօրենՀարությունԽաչատրյանի և փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոդերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ միասին ներկա է գտնվել «Ոսկեծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը:
«Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացվել ենմիջազգային կինոփառատոնում տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված, ինչպես նաև ժյուրիի ուշադրությունը գրաված ու խրախուսական մրցանակների արժանացած ֆիլմերը, որոնց հեղինակներն արժանացել են մրցանակների: «Ոսկեծիրան» միջազգային 12-րդկինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե ծիրան», մրցանակին է արժանացել Սիռո Գեռայի (Կոլումբիա) «Օձի գրկում» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Ողջունելով փակման արարողության մասնակիցներին ու շնորհավորելով փառատոնում հաղթող ճանաչված կինոգործիչներին, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կինոփառատոնի անցկացման հարցում ցուցաբերած մշտական աջակցության համար` ընդգծելով, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իսկապես տպավորված են Երևանի հյուրընկալությամբ: