Երեւանում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
SocietyՃանապարհային երթեւեկության բարելավման, ինչպես եւ հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երեւան քաղաքի Պուշկինի եւ Հին Երեւանցու փողոցներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Պուշկինի փողոցի՝ Աբովյան եւ Հին Երեւանցու փողոցների միջեւ ընկած հատվածում երթեւեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երեւանցու փողոցի երթեւեկությունը Պուշկին եւ Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ: