Ռեկտորի եղբոր սպանության գործով տուժող կողմը պահանջում է կրկնակի փորձաքննություն. News.am
SocietyԳյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատաքննությունը շարունակվում է, հասել են վկաների հարցաքննության փուլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանը:
Նա նշեց, որ իրենք միջնորդել էին հետազոտել փաստաթղթերը, քանի որ մեղադրանքը հիմնված է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության վրա: Տուժող կողմը համաձայն չէ Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքի վերաորակման հետ, նրանք կարծում են, որ մեղադրանքը պետք է լինի ՔՕ-ի 104-րդ՝ սպանության հոդվածով, ոչ թե 105-րդ՝ հոդվածով՝ հոգեկան անհավասարկշիռ վիճակում սպանություն: «Մենք համաձայն չենք արարքի վերաորակման հետ, միջնորդել ենք կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, դատարանը գտավ, որ հիմա չպետք է քննարկի այդ հարցը: Մեր այս միջնորդությունը հիմնված է մանսագետների կարծիքի վրա, հուսով ենք՝ դատարանը այն կբավարարի ու կուղարկի կրկնակի դատահոգեբանական փորձաքննության»,-ասաց փաստաբանը:
Շարունակությունը՝ այստեղ...