Արարատում 56-ամյա տղամարդը կյանքին վերջ տալու համար թունաքիմիկատ է խմել
SocietyԱրարատի մարզի Գետազատ գյուղում 56-ամյա տղամարդը ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ է խմել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին նա «սուր էկզոգեն թունավորում» ախտանշանով հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոց:
Տղամարդը ի վիճակի չի եղել որեւէ բան հայտնելու, սակայն քննության ընթացքում պարզվել է, որ նա հուլիսի 15-ին ժ.11.00-ի սահմաններում տանը, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է անհայտ տեսակի թունաքիմիկատ:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: