Ձորաղբյուրում թոշակառու կնոջ են հայտնաբերել կախված վիճակում
SocietyԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկի նկուղում 66-ամյա կնոջ դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Գալինա Գ.-ն ինքասպանություն է գործել՝ մետաղյա խողովակից էլեկտրական լարին փաթաթված շորի կտորով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: